Թուրքիայի հետ Վրաստանի փոխադարձ առեւտուրն աճել է 42%-ով, ՌԴ-ի հետ՝ 37%-ով
21.03.2022 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ avianews.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալները:
Ռուսաստանը երկրորդ տեղում է Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների շարքում։ Առաջին երկու ամիսներին ՌԴ-ի մասնաբաժինը արտաքին առեւտրի ընդհանուր ծավալում կազմել է 10,8%:
Վրաստանի առեւտրային գործընկերների թվում այս տարվա հունվար-փետրվարին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է $354 միլիոնը, ինչը 42%-ով ավել է 2021 թվականի ցուցանիշից:
Երրորդ տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Այս երկրի հետ առեւտրաշրջանառությունը գերազանցել է $248 միլիոնը (աճը՝ 49%):
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: