Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) փոխնախագահ Լուիս դե Գինդոս Խուրադոն զգուշացրել է, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով գնաճը Եվրոգոտում երկար ժամանակ բարձր կլինի։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է նա հայտնել գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում։Դե Գինդոսը պարզաբանել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ ԵԿԲ-ն ընթացիկ տարվա համար կանխատեսում էր ՀՆԱ-ի 4% աճ, եւ մի փոքր ավելի քիչ՝ հաջորդ տարվա համար: «Մեր վերջին կանխատեսումներում, նույնիսկ այս տարվա վատագույն սցենարի դեպքում, մենք նախկինի պես ենթադրում ենք, որ Եվրոգոտում ավելի քան 2% տնտեսական աճ կլինի»,- ասել է ԵԿԲ փոխնախագահը՝ հավելելով, որ ոչ մի ստագֆլյացիա պետք չէ սպասել։Սակայն, նրա խոսքով, հավանական է, որ ավելի երկար ժամանակաշրջանում կլինի ավելի բարձր գնաճ, քան սպասվում էր մինչ ուկրաինական իրադարձությունները։ 17.03.2022 | 15:58 Եվրոգոտու պատմության մեջ ամենաբարձր գնաճը՝ 5,9% Ավելի վաղ ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ գնաճի մակարդակի նոր կանխատեսումը զգալիորեն վերանայվել է դեպի վեր՝ 2022 թվականին մինչեւ 5,1%, 2023 թվականին՝ 2,1%, իսկ 2024 թվականին՝ 1,9%։ Դա հիմնականում պայմանավորված է էներգակիրների բարձր գներով։Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի աճի կանխատեսմանը, ապա այն ճշգրտվել է դեպի նվազեցում՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։ Մասնավորապես, ԵԿԲ-ն ակնկալում է, որ Եվրոգոտու տնտեսության աճը 2022 թվականին կլինի 3,7%, 2023 թվականին՝ 2,8% եւ 2024 թվականին՝ 1,6%։ Tweet Դիտում՝ 3763