Եվրոգոտու պատմության մեջ ամենաբարձր գնաճը՝ 5,9%

17.03.2022 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոգոտի #եվրո #գնաճ
Փետրվարին գնաճը Եվրոգոտում տարեկան կտրվածքով աճել է մինչեւ 5,9%, ինչը ռեկորդային է այս արժույթի ողջ պատմության համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է այսօր հրապարակել Եվրամիության վիճակագրական Եվրաստատ գործակալությունը։

«Փետրվար ամսին տարեկան կտրվածքով գնաճի մակարդակը կազմել է 5,9%»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սա 2002 թվականին միասնական եվրոպական արժույթի ամբողջական ներդրումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Եվրաստատն իրադարձությունների նման զարգացումը կապում է էներգառեսուրսների գների սրընթաց աճի հետ։

Գործակալության տվյալներով՝ փետրվարին էներգիայի եւ էներգառեսուրսների գներն աճել են 32%-ով։
Դիտում՝ 5077

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW