EY-ն աջակցում է Հայաստանում բիզնես ներկայությունը գրանցելուն

21.03.2022 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#EY,Հայաստան #բիզնես
EY-ի երեւանյան գրասենյակը հրապարակել է «Преимущества добавления в бизнес-структуру формы присутствия в Армении» ռուսալեզու ուղեցույցը:

«Ժամանակակից աշխարհում արտաքին տնտեսական եւ քաղաքական պայմանները փոխվում են շատ արագ, ինչը դժվարացնում է գործառնական գործընթացների շարունակականության ապահովումը, հաշվարկների եւ մատակարարման շղթաների կայունությունը, անձնակազմի կառավարումն ու տեղաշարժը։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի փոփոխություններին արագ արձագանքելու եւ ապագայում բիզնեսի եւ նրա գործառնական մոդելի զարգացման վերաբերյալ որոշումներ կայացնելու ունակությունը: Հաջող որոշումներից մեկը կարող է լինել Հայաստանում ներկայության գրանցումը` կոնկրետ բիզնես նպատակներ լուծելու համար»,- ասվում է ուղեցույցում։

Այն ընդգրկում է Հայաստանում ներկայության կազմակերպչական, իրավական եւ հարկային արտոնություններ, որոնք EY երեւանյան գրասենյակը պատրաստ է առաջարկել շահագրգիռ անհատներին եւ կազմակերպություններին։
Դիտում՝ 4055
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW