ՌԴ-ն 5-6 տարով հետաձգել է Բելառուսին տրված պետական վարկերի մարումը

21.03.2022 | 00:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #Բելառուս #պետական վարկեր
Մինսկի կողմից ռուսաստանյան պետական վարկերով պարտավորությունների մարումը հետաձգվել է 5-6 տարով։

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին մարտի 20-ին հայտարարել է Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերսթովը «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում։

«Քննարկվել եւ առաջարկվել է վճարումների մի մասը տեղափոխել ավելի հարմարավետ ժամկետների, որոնք երկուստեք ընդունելի են մեր երկրների համար, հետաձգել դրանք հինգից մինչեւ վեց տարի ժամկետով»,- ասել է նախարարը։

Սելիվերսթովը նշել է, որ ժամկետների հետաձգումը թույլ կտա հիմնական միջոցները չկենտրոնացնել վարկերի մարման վրա։ Բացի այդ, ըստ նախարարի, ռուսաստանյան վարկերով վճարումների հետաձգումից ազատված միջոցների մի մասն ուղղվելու է այն ոլորտների աջակցությանը, որոնք կբարելավեն պետությունների միջեւ փոխադարձ առեւտուրը։
Դիտում՝ 4896

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW