Ֆրանսիան սառեցրել է ՌԴ ԿԲ-ի €22 միլիարդի միջոցները

20.03.2022 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրանսիա #ՌԴ ԿԲ #պատժամիջոցներ
Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի €22 միլիարդի չափով միջոցները, ինչպես նաեւ արեւմտյան երկրների՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց հաշիվներն ու անշարժ գույքը։

Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Բրունո լե Մերը (Bruno Le Maire), հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք սառեցրել ենք ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները €22 միլիարդի չափով, սառեցրել ենք նաեւ ֆրանսիական հաստատություններում մասնավոր անձանց հաշիվներին €150 միլիոնի միջոցները»,- ասել է նախարարը RTL ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայում սառեցվել է «կես միլիարդ եվրոյի» անշարժ գույք, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցիների։
Դիտում՝ 4592

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW