Բահամյան կղզիների ԿԲ-ն հայտնաբերել է ՌԴ-ի հետ կապված $3 մլրդ-ի ակտիվներ

20.03.2022 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բահամյան կղզիներ #Ռուսաստան #ակտիվներ
Բահամյան կղզիների ֆինանսական հաստատություններում հայտնաբերվել են մոտ $3 միլիարդի ակտիվներ, որոնց սեփականատերերը կապված են Ռուսաստանի հետ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական բանկը։

RBC-ի փոխանցմամբ՝ երկրի ԿԲ-ն հայտնաբերել է $420 միլիոն ավանդների վրա եւ $2,5 միլիարդ, որոնք փոխանցվել են պահպանման կամ գտնվում են տրաստում  (հավատարմագրային կառավարում - Banks.am)։ Ընդ որում, այս տվյալները վերաբերում են միայն միջազգային բանկային հատվածին, այսինքն՝ երկրից դուրս հաճախորդներին սպասարկմանը:

Դրանք չեն ներառում այն ռուսաստանյան ակտիվները, որոնք կարող են պահպանվել տեղի բնակչության հետ աշխատող բահամյան բանկերում, պարզաբանել են երկրի Կենտրոնական բանկում: Կարգավորիչը չի նշել՝ արդյոք հայտնաբերված ակտիվների որևէ մաս պատկանում է պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցիներին։

Մարտի 13-ին Բահամյան կղզիներն արդեն արգելել էին իրենց ֆինանսական հաստատություններին գործարքներ իրականացնել պատժամիջոցների տակ հայտնված ՌԴ ընկերությունների և քաղաքացիների հետ։ Նույն արգելքը դրվել էր Բելառուսի նկատմամբ։



Հիշեցնենք, որ ավելի վաղ շվեյցարական Credit Suisse-ի ստրատեգ Զոլթան Պոզարը հայտնել էր, որ Ռուսաստանը օֆշորներում արտարժույթով պահում է մոտ $300 միլիարդ, ինչը բավական է համաշխարհային ֆինանսական շուկան ցնցելու համար, եթե այդ միջոցները սառեցվեն պատժամիջոցների պատճառով կամ Մոսկվան որոշի տեղափոխել դրանք սահմանափակումների ռիսկի պատճառով։

«Երբ հոսքերը փոխվում են, կարող է տեղի ունենալ սփրեդերի ճեղքվածք: Եվ իրավիճակի սրման դեպքում դժվար է չկանխատեսել ուղղակի ազդեցությունն արժութային սվոփերի եւ ԱՄՆ դոլարով Libor-ի ֆիքսինգի (փոխարժեքի հաստատագրում – Banks.am) վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական ֆինանսական պահուստները եւ այն՝ ուր են դրանք ուղղվում»,- նշել էր փորձագետը հետազոտական գրառման մեջ (մեջբերումը՝ Bloomberg-ի):
Դիտում՝ 5019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW