Credit Suisse-ը հաշվարկել է Ռուսաստանի դոլարային պահուստներն օֆշորներում
25.02.2022 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rferl.org

«Երբ հոսքերը փոխվում են, կարող է տեղի ունենալ սփրեդերի ճեղքվածք: Եվ իրավիճակի սրման դեպքում դժվար է չկանխատեսել ուղղակի ազդեցությունն արժութային սվոփերի եւ ԱՄՆ դոլարով Libor-ի ֆիքսինգի (փոխարժեքի հաստատագրում – խմբ.) վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական ֆինանսական պահուստները եւ այն՝ ուր են դրանք ուղղվում»,- նշել է փորձագետը հետազոտական գրառման մեջ (մեջբերումը՝ Bloomberg-ի):
Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ Պոզարը հաշվարկել է, որ ՌԴ Կենտրոնական բանկը եւ Ռուսաստանի մասնավոր հատվածն ունեն գրեթե $1 տրիլիոնի իրացվելիություն, ընդ որում դրա շատ ավելի մեծ մասն է պահվում ԱՄՆ դոլարով, քան դրա մասին սովորաբար ընդունված է կարծել, հատկապես այն բանից հետո, երբ Մոսկվան 2018 թվականին վաճառեց իր ողջ գանձապետական պարտավորությունները: Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը մոտ $200 միլիարդ պահում է արժութային սվոփերում, եւս $100 միլիարդ գտնտվում է օտարերկրյա բանկերում ավանդային հաշիվների վրա։
Credit Suisse-ի տվյալներով՝ այժմ դոլարի մասնաբաժինը Ռուսաստանի միջազգային պահուստներում կազմում է մոտ 50%, Կենտրոնական բանկը հայտարարում է մոտ 20%-ի մասին։ Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի երկարամյա ձգտումը՝ ազատվելու դոլարի ճնշումից իր տնտեսության վրա, դեռեւս օգնում է Մոսկվային մեղմել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների պատժամիջոցների ազդեցությունը:
Պոզարը զգուշացնում է. «Պոտենցիալ $300 միլիարդ կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, կամ ինչ-որ կերպ տեղափոխվել Արեւմուտքից Արեւելք՝ սահմանափակումների թակարդում չհայտնվելու համար»: Իսկ այս միջոցները բավարար են ֆինանսավորման շուկաները էապես փոխելու համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: