Fitch-ը լավատեսական գնահատական է տվել Հայաստանի բանկային համակարգին
19.03.2022 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Aaron Geddes

«2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ ռուսաստանյան միակ բանկին բաժին էր հասնում ակտիվների 5%-ը, սակայն այն հիմնականում հիմնված է տեղական ֆինանսավորման վրա, եւ նրա գործառնություններն, ըստ երեւույթին, չեն տուժել»,- նշել են Fitch-ում:
Գործակալությունը տեղեկացրել է նաեւ, որ 2022 թվականի հունվարի դրությամբ՝ ոչ ռեզիդենտներին բաժին էր ընկնում բանկային համակարգի ավանդների ավելի քան 22%-ը (կամ ՀՆԱ-ի 11,7%-ը), սակայն ավանդների լայնածավալ արտահոսքի ռիսկերը ներկայում սահմանափակ են:
«Ոլորտը ավանդաբար տուժել է ցածր շահութաբերությունից (զուտ տոկոսային մարժան 2021 թվականին կազմել է 4%), սակայն ակտիվների որակը կայուն է (չաշխատող վարկերի գործակիցը 2022 թվականի հունվարի դրությամբ կազմել է 1,7%), կապիտալիզացիան բարձր է, իսկ իրացվելիությունն՝ ուժեղ»,- ասված է Fitch-ի հաղորդագրության մեջ։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: