Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը ազդարարել է ընդունելության մեկնարկը

10.09.2008 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Աբել Աղանբեգյանի անվան կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցն /ԿԿԲԴ/ այսօր## հայտարարել է ընդունելության մեկնարկը “Գործարար կառավարման դոկտոր” (DBA) մասնագիտության եռամյա ուսուցման համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ԿԿԲԴ-ում, DBA ծրագրի ունկնդիր կարող են լինել բարձրագույն կրթություն եւ առնվազն 7 տարվա ղեկավարման փորձ ունեցող կայացած գործարարները: Առավելությունը տրվելու է MBA աստիճան կամ տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց:

ԿԿԲԴ-ում սովորելու հետ կապված հարցերով կարելի է զանգահարել(010) 58 80 43 հեռախոսահամարին կամ գրել info@dba.am էլեկտրոնային հասցեին:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. հոկտեմբերի 10-ն է:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը հիշեցնում է, որ ս. թ. մայիսի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ ՌԴ կառավարությանը կից Ժողովրդական տնտեսության ակադեմիայի MBA ծրագրի ղեկավար Աբել Աղանբեգյանը Երեւանում ԿԿԲԴ հիմնելու մասին արձանագրություն էին ստորագրել: Ստորագրումից հետո նշվում էր, որ դպրոցում դասավանդելու են ինչպես արտասահմանից ժամանած, այնպես էլ հայ մասնագետներ եւ խոշոր ձեռնարկատերեր: Աբել Աղանբեգյանը չէր բացառում ԿԿԲԴ-ում հայկական ծագմամբ առաջատար ռուսաստանցի գործարարների դասախոսելու հավանականությունը:

Դիտում՝ 5536
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW