Ռուսաստանի ԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը թողել է անփոփոխ

18.03.2022 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի ԿԲ #հիմնական տոկոսադրույք
Ռուսաստանի բանկն (ԿԲ) իր հերթական նիստում որոշել է հիմնական տոկոսադրույքն անփոփոխ թողնել՝ 20%-ի մակարդակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Վարկավորման տոկոսադրույքների եւ փոխառուների որակի նկատմամբ բանկերի պահանջների աճն ավելացող անորոշության ֆոնին հանգեցրել է վարկավորման պայմանների խստացման, նշել են ԿԲ-ում։

Հիշեցնենք, որ ԿԲ տնօրենների խորհուրդը որոշել էր 2022 թվականի փետրվարի 28-ից հիմնական տոկոսադրույքը բարձրացնել տարեկան 9,5%-ից մինչեւ 20%: ԿԲ-ն նման որոշման անհրաժեշտությունը բացատրել էր Ռուսաստանի տնտեսության համար արտաքին պայմանների «արմատական փոփոխությամբ»



Կենտրոնական բանկը մտադիր է ապագայում փոխել հիմնական տոկոսադրույքը՝ «ելնելով արտաքին եւ ներքին պայմաններից եկող ռիսկերի գնահատումից», ինչպես նաեւ ֆինանսական շուկաների արձագանքից այդ սպառնալիքներին՝ հաշվի առնելով «գնաճի փաստացի եւ սպասվող դինամիկան»,- ասված էր հայտարարության մեջ։
Դիտում՝ 6511

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW