«Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը լքում է իր պաշտոնը։ Դվորկովիչը հիմնադրամի նախագահն էր 2018 թվականի մայիսից։«Արկադի Դվորկովիչը որոշել է դադարեցնել «Սկոլկովո» հիմնադրամի նախագահի լիազորությունները եւ կենտրոնանալ կրթական նախագծերի զարգացման վրա, այդ թվում՝ «Մեծ Սկոլկովո»-ի շրջանակում»,- RBC-ին ասել է Դվորկովիչի ներկայացուցիչը։Հիմնադրամին մոտ կանգնած RBC-ի երկու աղբյուր հայտնել են, որ նրա տեղը կարող է զբաղեցնել Իգոր Դրոզդովը, ով այժմ «Սկոլկովո»-ի վարչության նախագահն է։Ամերիկյան Mother Jones պարբերականի հետ զրույցում Դվորկովիչը հանդես էր եկել hակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Որպես Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) ղեկավար՝ նա նաեւ ասել էր, որ փորձում է այնպես անել, որպեսզի Ռուսաստանում եւ Բելառուսում շախմատի պաշտոնական մրցաշարեր չանցկացվեն, իսկ շախմատիստներին թույլ չտան ներկայացնել երկրները մրցումներում։Ավելի ուշ Դվորկովիչը հանդես եկավ նոր հայտարարությամբ, որում նշեց, որ անկեղծորեն հպարտանում է «մեր զինվորների քաջությամբ», բայց ավելացրեց՝ «գլխավորն այն է, որ մեր մոլորակում ի վերջո հաստատվի ամուր խաղաղություն եւ ավելի արդար կարգ, որում տեղ չլինի ոչ նացիզմին, ոչ էլ երկրների գերակայությանը մեկը մյուսների նկատմամբ։Մարտի 15-ին նա նաեւ հայտարարել էր, որ «Սկոլկովո»-ն «պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել երկրում սեփական մրցունակ տնտեսություն կառուցելու համար»։ Tweet Դիտում՝ 4872