ՎՏԲ-Հայաստան Բանկը “փորձնական քայլ” կանի ֆոնդային շուկայում

08.09.2008 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է 2009 թվականին իրականացնել պարտատոմսերի փորձնական թողարկում, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

“Տոկոսադրույքների անհրապույրության պատճառով մենք դեռեւս չենք կարող լիարժեքորեն դուրս գալ ֆոնդային շուկա եւ կասկածում ենք, որ այստեղ $20-30 մլն ծավալով տեղաբաշխում կատարելու հեռանկարներ կան”,- ասել է Վալերի Օվսյաննիկովը` նշելով, որ այդուհանդերձ բանկը դիտարկում է Հայաստանի ֆոնդային շուկա դուրս գալու հնարավորությունը եւ այդ նպատակով 2009 թվականին “փորձնական քայլ” կկատարի:

Դիտում՝ 6779

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW