Զելենսկին օրինականացրել է Ուկրաինայի կրիպտոարժույթների շուկան
17.03.2022 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Գերատեսչությունում նշել են, որ այսուհետ արտասահմանյան եւ ուկրաինական կրիպտոբորսաները կկարողանան աշխատել օրինական հիմունքներով, իսկ բանկերը հաշիվներ կբացեն կրիպտոընկերությունների համար։
Օրենքը թույլ է տալիս ուկրաինացիներին պաշտպանել իրենց խնայողությունները վիրտուալ ակտիվներում, մասնավորապես, պետությունը երաշխավորելու է նման ակտիվների նկատմամբ իրավունքների դատական պաշտպանությունը։
Վիրտուալ ակտիվների ոլորտում քաղաքականությունը ձեւավորելու եւ իրականացնելու է Արժեթղթերի ու ֆոնդային շուկայի ազգային հանձնաժողովը։ Այն կսահմանի նաեւ վիրտուալ ակտիվների շրջանառության կարգը եւ կիրականացնի վերահսկողություն եւ ֆինանսական մոնիթորինգ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: