ՎՏԲ-Բանկ Հայաստանը կանխատեսում է տոկոսադրույքների բարձրացում
08.09.2008 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովն այսօր ասել է##, որ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություների լույսի ներքո Հայաստանի բանկային համակարգի վարկերի ու ավանդների տոկոսադրույքները չեն կարող մնալ նախկին մակարդակում:
“Չնայած Հայաստանի բանկային համակարգում տիրող թվացյալ կայունությանը, տարեկան 12% տոկոսադրույքով վարկեր տրամադրելը շուտով գործնականում անհնար կդառնա”,- ասել է Վալերի Օվսյաննիկովը` այսօր պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին: Նրա խոսքերով, ավանդների տոկոսադրույքները եւս կբարձրանան, եւ ավանդների ապահովագրման հարցը ձեռք կբերի հատուկ արդիականություն:
Վալերի Օվսյաննիկովը տեղեկացրել է, որ ներկայումս բանկը ԿԲ-ի հետ քննարկում է վարկերի տոկոսադրույքների նկատմամբ օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ հարցը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի /ՏՄՊՊՀ/ կողմից հայաստանյան մի շարք բանկերին արված նախազգուշացումները, Վալերի Օվսյաննիկովը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է 6 ապահովագրական եւ 6 գնահատող ընկերություների հետ:
“Հաճախորդը պետք է ընտրության հնարավորություն ունենա, բայց եւ բանկը պետք է սեփական ռիսկերը կառավարելու իրավունք ունենա` ընտրելով հուսալի ապագովագրական եւ գնահատող ընկերություններ”,- ասել է Վալերի Օվսյաննիկովը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: