«Սբեր»-ը ներկայացրել է իր «խելացի» հեռուստացույցների շարքը

16.03.2022 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սբեր» #Sber #հեռուստացույցներ
«Սբեր»-ը ներկայացրել է «խելացի» հեռուստացույցների շարքը՝ Sber ապրանքանիշի ներքո. սարքերը համալրված են ձայնային կառավարմամբ եւ «Սալյուտ» օպերացիոն համակարգով, հաղորդում է Rusbase-ը։

Ներկառուցված առցանց ծառայության շրջանակում կարելի է անվճար դիտել 20 ալիք, հնարավոր է նաեւ միացնել արբանյակային եւ անալոգային հեռուստաալիքները։ Ալիքները կարելի է փոխել հեռակառավարման վահանակի կամ սմարթֆոնի հավելվածի միջոցով:

Հեռուստացույցներն ունեն ներկառուցված ինտերնետ բրաուզեր։ Ձայնային կառավարման միջոցով օգտատերերը կկարողանան, օրինակ, սնունդ եւ մթերքներ պատվիրել, ինչպես նաեւ Sber սարքերի հետ կարգավորել տան «խելացի» կառավարումը:

Հեռուստացույցները ներկայացված են չորս մոդելով՝ 43,50, 55 եւ 65 դյույմ անկյունագծով։ Դրանք հնարավոր է գնել «Մ.Վիդեո-Էլդորադո» խմբի խանութներից, ինչպես նաեւ Sbermegamarket մարկետփլեյսում: Գինը կախված է անկյունագծից՝ 33 հազարից մինչեւ 50 հազար ռուբլի:
Դիտում՝ 4747

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW