ԿԲ նախագահ. ՌԴ ընկերությունները ՀՀ-ում շարունակում են բնականոն աշխատանքը

15.03.2022 | 18:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #ԿԲ #սանկցիա
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանի կարծիքով՝ ֆինանսական աշխարհում տեկտոնիկ փոփոխություններ այս պահի դրությամբ տեղի չեն ունենա։

Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով հարցին՝ ինչ ազդեցություն կունենա ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ֆինանսական աշխարհի վրա։

«Ֆինանսական համակարգում ձեւավորվող նոր միտումները ավելի կվերաբերեն ոչ թե աշխարհաքաղաքական զարգացումներին, այլ՝ թվային օրակարգերին, այդ տեսակի խնդիրների լուծմանը»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանում մեծ ներդրումներով գործող ռուսաստանյան ընկերություններին՝ ԿԲ նախագահն ասել է, որ իր տեղեկություններով՝ բազում ընկերություններ շարունակում են բնականոն աշխատանքը։

«Դրանց մեծ մասը, օրինակ՝ էներգետիկ ոլորտում ներգրավված, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ու նման ընկերություններ, մեր տեղեկություններով, սանկցիոն գործունեության հետ կապված գործունեություն չեն իրականացնում Հայաստանում։ Իրավիճակի զարգացմանն անընդհատ հետեւում ենք, ու, բնականաբար, 5,3%-ից մինչեւ 1,6% տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը պայմանավորած է այն փաստով, որ չի կարելի բացառել, որ ՌԴ տնտեսությունից եկող ազդակները մեր վրա ազդեցություն կունենան։ Բայց պետք է հանգիստ, հանդարտ աշխատել եւ այդ ազդեցությունների չափը մաքսիմալ նվազեցնել»,- ասել է նա։
Դիտում՝ 2078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW