Մարտի 22-ից «Աէրոֆլոտ»-ը կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան

15.03.2022 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Աէրոֆլոտ» #Հայաստան #թռիչքներ
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը սկսում է ամենօրյա չվերթերի տոմսերի վաճառքը դեպի Երեւան։

Ինչպես նշված է ընկերության կայքում, «Աէրոֆլոտ»-ի թռիչքները դեպի Երեւան վերսկսվելու են մարտի 22-ից եւ իրականացվելու են ռուսաստանյան Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով։

«Տոմսերի  ամրագրումն ու գնումը կարելի է իրականացնել ավիաընկերության կայքում, բջջային հավելվածում, ինչպես նաեւ զանգահարելով կոնտակտային կենտրոնի շուրջօրյա հեռախոսահամարներով՝ +7-495-223-5555 (Մոսկվա), 8-800-444-5555 (Ռուսաստանի ներսում զանգերն անվճար են) եւ ավիաընկերության սեփական վաճառքի գրասենյակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 5074

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW