ԿԲ նախագահ․ ՀՀ բանկային համակարգն արտաքին վճարումների խնդիր չունի

15.03.2022 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #ԿԲ #SWIFT

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ այս պահի դրությամբ, բարեբախտաբար, Հայաստանի բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի։

«Այն կանխատեսումից հետո, որ SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը «ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի համար», մենք աշխատանք ենք կատարել՝ ակնկալելով որոշակի զարգացումներ։ Կարծում եմ՝ ճիշտ է եղել, որ մենք պրոակտիվ ենք եղել այդ հարցում։ Մենք եւ մեր բանկերն ակտիվ աշխատում ենք նոր գործընկերների հետ թղթակցային հարաբերություններ ձեւավորելու եւ բիզնեսին լավագույնս սպասարկելու ուղղությամբ»,- ասել է նա։

ԿԲ նախագահը նաեւ նշել է, որ Visa եւ Mastercard համակարգերը եւս Հայաստանում ՀՀ բանկերի կողմից սպասարկվում են բնականոն ընթացքով, միայն մեկ օրինակ կա, երբ բանկը գտնվում է սանկցիոն ցուցակում։

«Երբ արդեն խոսակցություններ կային Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին, մենք մեր բանկային համակարգի հետ որոշակի «տնային աշխատանք» ենք իրականացրել, որպեսզի դիվերսիֆիկացնենք բանկային համակարգի թղթակցային հաշիվների հնարավոր ցանկը։ Այս պահի դրությամբ այդ աշխատանքները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ, ի վերջո, կհաջողենք դիվերսիֆիկացնել բանկային համակարգի թղթակցային հաշիվները այն մակարդակի, որ տրանզակցիոն ծախսերի որոշակի ավելացում չլինի»,- ասել է Մարտին Գալստյանը։

Դիտում՝ 2905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW