Մոսկվան հաջողությամբ համագործակցում է թուրք ձեռներեցների հետ, վերջին հինգ տարիների ընթացքում այս երկրից ներդրումների կուտակված ծավալն աճել է 3,8 անգամ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Մոսկվայի ներդրումային եւ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մամուլի ծառայությունում։«Թուրքական բիզնեսը Մոսկվայի կարեւոր գործընկերն է։ Դա հաստատվում է թվերով՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ այս երկրից ներդրումների կուտակված ծավալը կազմել է $1,4 միլիարդ, հինգ տարվա ընթացքում այն աճել է 3,8 անգամ, վերջին մեկ տարվա ընթացքում՝ 19%-ով, իսկ 2021 թվականի սկզբից՝ 8%-ով»,- ասել է Մոսկվայի քաղաքապետի տնտեսական քաղաքականության եւ գույքային ու հողային հարաբերությունների գծով տեղակալ Վլադիմիր Եֆիմովը։Այսպես, քաղաքում աշխատում է մի ընկերության ներկայացուցչություն, որը զբաղվում է շինարարությամբ եւ ներդրումներով անշարժ գույքում։ Բացի Ռուսաստանից, այն գործում է ԱՊՀ այլ երկրներում, ինչպես նաեւ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում։Մոսկվայում ներկայացված է նաեւ թուրքական ընկերություն, որը զբաղվում է այնպիսի օբյեկտների նախագծերի մշակմամբ եւ շինարարական պայմանագրերով, ինչպիսիք են բնակելի շենքերը, գրասենյակները, դպրոցները, առեւտրի կենտրոնները, հյուրանոցները, առանձնատները, օդանավակայանները, զվարճանքի եւ արդյունաբերական օբյեկտները:Մեկ այլ խոշոր շինարարական եւ ներդրումային ընկերություն գործում է ոչ միայն Մոսկվայում, այլեւ Ռուսաստանի ամբողջ տարածքում։ Ձեռնարկությունը հանդիսանում է Ռուսաստանի սահնակային սպորտի Ֆեդերացիայի գլխավոր գործընկերը։ Tweet Դիտում՝ 6620