ՌԴ-ում Instagram-ի արգելափակման արդյունքում օգտատերերի 67%-ը կզրկվի եկամտից

15.03.2022 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #Instagram #արգելափակում
ՌԴ Դաշնային խորհրդին կից Բլոգերների խորհրդի ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում Instagram-ի արգելափակման արդյունքում սոցիալական ցանցի օգտատերերի 67%-ը կզրկվի եկամտից։ Խորհրդի հարցմանը մասնակցել է ավելի քան 55 հազար մարդ։

Ըստ ուսումնասիրության տվյալների, որոնք ներկայացնում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը, եկամուտը կկորցնեն ոչ միայն բլոգերները, ովքեր սոցիալական ցանցում գումար են վաստակում գովազդի հաշվին՝ հարցվածների 8%-ը, այլեւ ինքնազբաղված օգտատերերը կամ անհատ ձեռներեցները՝ կրկնուսույցները, իրավաբանները, լուսանկարիչները եւ այլն (35,5%):

Կտուժեն նաեւ այն ձեռնարկությունները, որոնք հաճախորդներ են ներգրավել միայն Instagram-ի միջոցով (25%), փոքր բիզնեսի ներկայացուցիչները (18%) եւ բլոգերների աշխատակիցները (13,5%):

Հարցվածների 60%-ը Instagram-ի օգնությամբ վաստակում է 10 000-ից մինչեւ 100 000 ռուբլի, իսկ 21%-ը՝ ավելի քան 100 000 ռուբլի։ Ընդ որում, հարցվածների 63,3%-ի համար Instagram-ը եկամտի միակ աղբյուրն է։

Մարտի 14-ին «Ռոսկոմնադզոր»-ը պաշտոնապես ավելացրել է Instagram-ը Ռուսաստանի տարածքում արգելված կայքերի ռեգիստրում։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի հետ կապված՝ մոդերացիայի մասով Meta-ի քաղաքականության փոփոխության պատճառով։
Դիտում՝ 3901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW