ՀՀ ԿԲ. ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով

14.03.2022 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #ՎՏԲ-Հայաստան Բանկ
Կենտրոնական բանկը (ԿԲ) տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով, ապահովված է իրացվելիությամբ եւ սպասարկում է իր ավանդներն անխափան կերպով։

«Տվյալ պահին բանկը աշխատանքներ է տանում բանկի քարտապանների պատշաճ եւ ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ։ Այս պահին բանկի հաճախորդները կարող են ազատորեն գործառնություններ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներով, ինչպես նաեւ կատարել իրենց անհրաժեշտ փոխանցումները եւ վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ բանկի հեռահար սպասարկման գործիքների միջոցով։ Գործարքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ դիմելով բանկին»,- ասված է ԿԲ հայտարարության մեջ։

ԿԲ-ում նաեւ նշել են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը բավարար իրացվելի եւ կապիտալացված է, ինչպես նաեւ բանկին ամբողջությամբ հասանելի են Կենտրոնական բանկի իրացվելիության մշտական տրամադրման բոլոր գործիքները:
Դիտում՝ 3574
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW