ԿԲ-ն կրթաթոշակներ է շնորհել լավագույն աշխատանքների հեղինակներին
05.09.2008 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկում (ԿԲ) անցկացվել է Հայաստանի ԿԲ առաջին նախագահ## Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների շնորհման արարողությունը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի պետական ԲՈՒՀ-երում ԿԲ կողմից ՀՀ ազգային արժույթի 15-ամյակի կապակցությամբ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին 6 ուսանողներ, որոնք 6 ամսվա ընթացքում կրթաթոշակ կստանան ԿԲ-ի կողմից` 50 հազար դրամի չափով:
Բացի այդ, «Վաշինգտոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 150 հազար դրամի չափով միանվագ կրթաթոշակներ է շնորհել չորս ուսանողների, որոնք ներկայացրել էին լավագույն աշխատանքները կապիտալի շուկայի թեմայով:
Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին նաև «Սասունցի Դավիթ» արծաթյա հուշամեդալներով:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: