Ղազախստանը շուրջ $422 միլիոնի արտարժութային ինտերվենցիաներ է իրականացրել
14.03.2022 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kapital.kz

«Երկրի տնտեսության վրա արտաքին շոկերի փոխանցումը կանխելու եւ արժութային ներքին շուկայում հավասարակշռությունը պահպանելու նպատակով Ազգային բանկն արտարժութային ինտերվենցիաներ է իրականացնում։ Անցած շաբաթվա ընթացքում դրանց ծավալը կազմել է $421,9 միլիոն կամ բորսայական առեւտրի ընդհանուր ծավալի 59,2%-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ մամուլի ծառայության՝ Ազգային հիմնադրամից հանրապետական բյուջե փոխանցումներն ապահովելու նպատակով արտարժույթի վաճառքներն անցած շաբաթ կազմել են $240,2 միլիոն: Ազգային բանկի արտարժութային ինտերվենցիաների եւ Ազգային հիմնադրամից վաճառքների մասնաբաժինը կազմել է ընդհանուր առեւտրի ծավալի 92,9%-ը:
«Կարճաժամկետ հեռանկարում տենգեի տատանողականությունը կախված կլինի պատժամիջոցների հռետորաբանությունից, ներքին մասնակիցների ակնկալիքներից եւ համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակից»,- նշել է կարգավորիչը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: