Ամերիկյան BlackRock-ը ռուսաստանյան ակտիվների վրա մոտ $17 մլրդ է կորցրել
12.03.2022 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://static.dw.com/

Հունվարի վերջի դրությամբ BlackRock-ի հաճախորդները տնօրինում էին ավելի քան $18,2 միլիարդ գումարի ռուսաստանյան ակտիվներ։ Սակայն Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառումից, ինչպես նաեւ ռուսաստանյան շուկաների փաստացի փակումից հետո ներդրումային ընկերությունը ստիպված եղավ դուրս գրել արժեթղթերի արժեքը․ դրանց վաճառքը գրեթե անհնար էր դարձել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Financial Times-ը։
BlackRock-ն ամբողջությամբ դադարեցրեց ռուսաստանյան արժեթղթերի գնումները փետրվարի 28-ին եւ նույն օրը տեղեկացրեց, որ Ռուսաստանի մասնաբաժինն իր կողմից կառավարվող ընդհանուր ակտիվներում նվազել է մինչեւ 0,01%: Ռուսաստանյան արժեթղթերի ընդհանուր արժեքը փետրվարի 28-ին կազմում էր մոտ $1 միլիարդ, հայտարարել է BlackRock-ի ներկայացուցիչը՝ այս նվազումը բացատրելով ակտիվների վերագնահատմամբ, այլ ոչ թե վաճառքով։
Ընդհանուր առմամբ, BlackRock-ը կառավարում է ավելի քան $10 տրիլիոնի ակտիվներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: