Բելառուսը երկարաձգել է հացահատիկի արտահանման արգելքը, այդ թվում՝ ԵԱՏՄ

12.03.2022 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բելառուս #հացահատիկ #արտահանում
Բելառուսը վեց ամսով երկարաձգել է երկրից հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը, սահմանափակումները վերաբերում են նաեւ ԵԱՏՄ երկրներին։

Նախարարների խորհրդի համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է Ազգային իրավական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ժամանակավոր արգելք սահմանել Բելառուսի Հանրապետությունից դուրս՝ ԵԱՏՄ անդամ պետություններ, ապրանքների արտահանման համար՝ համաձայն հավելվածի, անկախ ծագման երկրից, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետությունում մաքսային տարածքից դուրս՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ»,- ասված է որոշման մեջ։



Արգելքը վերաբերում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, տրիտիկալեի, այլ հացահատիկների, մանրացված հացահատիկի, ինչպես նաեւ կանճրակի, արեւածաղկի սերմերի, ճակնդեղի ջրքամի, կոպտոնի, կանճրակի կամ կոլզայի սերմերից շրոտի արտահանմանը։ Միաժամանակ, բացառություն է արվում մարդասիրական օգնության եւ տարանցիկ փոխադրումների համար։
Դիտում՝ 7614

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW