ԱՄՆ-ն արգելում է ալկոհոլի, ադամանդների եւ ծովամթերքի ներմուծումը Ռուսաստանից

12.03.2022 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ՌԴ #պատժամիջոցներ
ԱՄՆ-ն կարգելի ալկոհոլի, ոչ արդյունաբերական ադամանդների եւ ծովամթերքի ներմուծումը Ռուսաստանից եւ շքեղ ապրանքների մատակարարումը Ռուսաստան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը ։

Այդ ապրանքների ներմուծման արգելքը Ռուսաստանին կզրկի ավելի քան $1 միլիարդ եկամուտից, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Միաժամանակ, Վաշինգտոնը չի բացառում Ռուսաստանից մատակարարումների այլ սահմանափակումների գործարկումը։

Նախագահի գործադիր հրամանով կարգելվի Ռուսաստանի ցանկացած քաղաքացու շահերի համար շքեղ մեքենաների, թանկարժեք ժամացույցների, հագուստի եւ ալկոհոլի, ինչպես նաեւ զարդերի արտահանումը։

G7-ի առաջնորդների՝ նախօրեին տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ միջոցներ կձեռնարկվեն, որոնք Ռուսաստանին կզրկեն G7 երկրներում առավել բարենպաստ կարգավիճակ ունենալու հնարավորությունից։ «Մենք ողջունում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության բազմաթիվ անդամների, այդ թվում՝ G7-ի հայտարարության ընթացիկ պատրաստումը՝ Ռուսաստանի համար առավել բարենպաստ ռեժիմի վերացման մասին»:
Դիտում՝ 5691
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW