ՀՀ ԿԲ-ն մեկնաբանել է Ուկրաինայի Ազգային բանկի կոչը՝ հրաժարվել «Միր»-ի սպասարկումից

11.03.2022 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #Ուկրաինայի Ազգային բանկ #«Միր»
Մարտի 10-ին տեղեկացրել էինք, որ Ուկրաինայի Ազգային բանկը դիմել էր միջազգային գործընկերներին՝ ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումից հրաժարվելու խնդրանքով։

«Ազգային բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի եւ Ղրղզստանի կենտրոնական բանկերի ղեկավարությանը՝ խնդրելով դադարեցնել «Միր» վճարային համակարգի քարտերով այս երկրների տարածքում բոլոր գործառնություննները»,- ասված էր Ուկրաինայի Ազգային բանկի հաղորդագրության մեջ։

Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար գրավոր հարցումով դիմել էինք ՀՀ կենտրոնական բանկ (ԿԲ)՝ ճշտելու՝ ստացե՞լ է արդյոք ԿԲ-ն նման խնդրանք-դիմում, եթե այո, ապա ի՞նչ որոշում ունի հարցի շուրջ:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԿԲ-ում նշել են, որ «Ուկրաինայի ազգային բանկը հրապարակային հայտարարել է, որ դիմել է գործընկեր երկրների բանկերին ռուսաստանյան «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունների դադարեցման կոչով»։

«ՀՀ կենտրոնական բանկի որոշումները մշտապես եղել են թափանցիկ եւ ցանկացած դեպքում հասարակությունը պատշաճ կծանուցվի որեւէ գործողության վերաբերյալ»,- ընդգծել են ԿԲ-ում։
Դիտում՝ 6222
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW