Ուկրաինայում ՌԴ սեփականությունը կբռնագանձվի՝ առանց որեւէ փոխհատուցման

10.03.2022 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինա #ՌԴ #բռնագանձում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության եւ նրա քաղաքացիների սեփականության բռնագանձման սկզբունքների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերագույն ռադայի մամուլի ծառայությանը։

«Նշված օրենքը սահմանում է բռնագանձման իրավական հիմքերը՝ ելնելով սեփականության իրավունքի օբյեկտների հասարակական անհրաժեշտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ բռնագանձման շարժառիթ կարող է ծառայել ռազմական անհրաժեշտությունը։ Օրենքի համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի եւ նրա ռեզիդենտների սեփականության իրավունքի օբյեկտների բռնագանձումն իրականացվում է առանց դրանց արժեքի որեւէ փոխհատուցման։
Դիտում՝ 6305

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW