ՀայՓոստը ստացել է 2021թ. նորարարության մրցույթում հատուկ մրցանակ
10.03.2022 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀայՓոստ

Նորարարության մրցույթի նպատակն է խթանել նորարարական հայեցակարգերը, գաղափարները, ինչպես նաեւ բացահայտել Եվրոպայի փոստային օպերատորների առաջարկած նորարարական լուծումները:
«Մեր HayPost Pay էլեկտրոնային դրամապանակը փոստային ոլորտում նորարարություն է անգամ Եվրոպայում: HayPost Pay-ը յուրահատուկ է նրանով, որ համադրում է եւ՛ փոստային, եւ՛ ֆինանսական ծառայությունները»,- ասել է ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
ՀայՓոստի փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանն էլ նշել է, որ ՀայՓոստն առաջնորդվում է թվային լինելը որպես առաջնահերթություն սկզբունքով. «Համավարակի մարտահրավերներին արձագանքելու համար որոշեցինք գործարկել HayPost Pay էլեկտրոնային դրամապանակը եւ մեր հաճախորդներին առաջարկել այլընտրանքային լուծում»:
HayPost Pay դրամապանակով կարելի է իրականացնել կոմունալ, գույքահարկի վճարումները, վճարել բջջային կապի, ինտերնետի, աղբահանության եւ մի շարք այլ ծառայությունների համար, ինչպես նաեւ կատարել փոխանցումներ բանկային քարտերին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: