Քերոբյան. Կատարի գործարարները հետաքրքրված են Հայաստանի գյուղմթերքով

10.03.2022 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Կատար #գյուղատնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով Դոհայում է՝ մասնակցելու Կատարի Պետության գյուղատնտեսական եւ բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով։

Այցի ընթացքում Կատարի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ հանդիպմանն առաջարկել է քննարկել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում Կատարի ներդրումային ընկերությունների հնարավոր մասնակցությունը։

«Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաեւ ոչխարի մսի արտահանման հնարավորություններով»,- հայտնել է նախարարը։

Համագործակցության ուղղությունները հստակեցնելու եւ երկու երկրների գործարարների շփումներին աջակցելու նպատակով Վահան Քերոբյանն առաջարկել է Հայաստանում անցկացնել հայ-կատարական գործարար համաժողով եւ այդ առիթով հրավիրել է Կատարի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ  Թանիին այցելել Հայաստան։ 
Դիտում՝ 2640

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW