“Արմսվիսբանկը” հայտնել է “Վալլետտայի” պարտատոմսերի բարձր պահանջարկի մասին
03.09.2008 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “Արմսվիսբանկն” այսօր հայտարարել է “Վալլետտա” ընկերության երրորդ թողարկման պարտատոմսերի## մեծ պահանջարկի մասին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Արմսվիսբանկի” մամլո ծառայությունում, սեպետմբերի 2-ին` “Վալլետտա” ՍՊԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխման առաջին օրը, կատարվել է 232,6 մլն դրամ ընդհանուր գումարի 4 գործարք, որը կազմում է տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ընդհանուր ծավալի 46.5%-ը:
Ընդ որում, պարտատոմսերի երկրոդային շուկայում մարկետմեյքերի գործառույթի արդյունավետ կազմակերպման նպատակով “Արմսվիսբանկը” ձեռք է բերել 100 մլն դրամի պարտատոմսեր:
Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 500 մլն դրամ (10 000 անվանական ոչ փաստաթղթային պարտատոմսեր` 50 000 դրամ անվանական արժեքով), արժեկտրոնային տոկոսադրույքը` տարեկան 11%, շրջանառության ժամկետը` 36 ամիս:
Պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 13-ը ներառյալ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: