S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է Ռուսաստանում առեւտրային գործունեությունը դադարեցնելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գործակալության մամուլի հաղորդագրությունը։«S&P Global-ը որոշում է կայացրել դադարեցնել առեւտրային գործունեությունը Ռուսաստանում։ Որպես անկախ նորությունների, հետազոտությունների, հենանիշերի եւ վերլուծությունների մատակարար՝ S&P Global-ը կշարունակի իր զգալի դերը խաղալ համաշխարհային շուկաներում՝ տրամադրելով առանցքային տեղեկատվություն ռուսաստանյան շուկաների մասին մեր հաճախորդների կողմից կարեւոր որոշումներ կայացնելու համար»,- ասված է վարկանիշային գործակալության հաղորդագրության մեջ:Ավելի վաղ նմանատիպ հայտարարություններով հանդես էին եկել Fitch եւ Moody's միջազգային վարկանիշային գործակալությունները։ Tweet Դիտում՝ 1820