Հարավային Կորեան դադարեցնում է գործարքները Ռուսաստանի ԿԲ-ի հետ
07.03.2022 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

«Ի լրումն մարտի 1-ին Ռուսաստանի դեմ ֆինանսական հատվածում ընդունված պատժամիջոցների, Հարավային Կորեայի կառավարությունը մարտի 7-ին, հաշվի առնելով միջազգային հանրության կողմից նման պատժամիջոցների ընդունման միտումը, որոշել է միանալ լրացուցիչ պատժամիջոցներին, այդ թվում՝ դադարեցնել գործարքները ՌԴ Կենտրոնական բանկի հետ եւ այլ միջոցներ»,- նշել են գերատեսչությունում:
Թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվելու, Սեուլը կհայտարարի երկրի ներսում համապատասխան գերատեսչությունների հետ խորհրդակցություններից հետո։
Ինչպես նշում է Prime գործակալությունը, Սեուլն արդեն միացել է ռուսաստանյան յոթ բանկերի դեմ միջազգային պատժամիջոցներին։ Հարավային Կորեան նաեւ աջակցել է SWIFT-ից մի շարք ռուսաստանյան բանկերի անջատմանը եւ խորհուրդ է տվել բոլոր պետական մարմիններին եւ ֆինանսական հաստատություններին դադարեցնել գործարքները մարտի 2-ից հետո թողարկված ռուսաստանյան պետական պարտատոմսերի հետ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: