ՎՏԲ․ Visa-ի եւ Mastercard-ի որոշումը չի ազդի ՌԴ-ում հաճախորդների սպասարկման վրա

06.03.2022 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ #Visa #Mastercard
Արտասահմանյան Visa եւ Mastercard վճարային համակարգերի որոշումը՝ դադարեցնելու իրենց գործունեությունը ՌԴ-ում, չի ազդի Ռուսաստանում ՎՏԲ-ի հաճախորդների սպասարկման վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանկի մամուլի հաղորդագրությունը։

«Արտասահմանյան վճարային համակարգերի որոշումը չի ազդի մեր երկրի տարածքում ՎՏԲ-ի հաճախորդների սպասարկման վրա։ Visa-ի եւ Mastercard-ի հետ բոլոր գործարքները, ներառյալ՝ վճարումները եւ կանխիկի դուրսբերումը, նախկինի պես հասանելի են, բացառությամբ՝ Pay ծառայություններից օգտվելու եւ օտարերկրյա առեւտրային կետերում ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարումների: Խորհուրդ ենք տալիս օգտագործել Visa եւ Mastercard պլաստիկ քարտերը»,- նշված է ՎՏԲ-ի հաղորդագրության մեջ։

Բանկում հավելել են, որ Ռուսաստանում հաճախորդները կարող են օգտվել «Мир» քարտերից, որոնց պահանջարկը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 15%-ով, իսկ թվային «Мир»-ի թողարկումը՝ հինգ անգամ։



Հիշեցնենք, որ այս գիշեր Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը միաժամանակ որոշում են ընդունել դադարեցնել իրենց աշխատանքը Ռուսաստանում։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցություն է հայտնել ամերիկյան Visa եւ Mastercard ընկերությունների՝ Ռուսաստանում ծառայությունները դադարեցնելու որոշմանը»,- ասված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 4237
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW