Ռուսաստանից դրամական փոխանցումների չափը կսահմանափակվի $5000-ով

06.03.2022 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #դրամական փոխանցումներ
Ռուսաստանի Բանկը (ԿԲ), ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով, որոշել է ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան բանկային փոխանցումներն սահմանափակել ամսական $5000-ի չափով, ասված է կարգավորիչի հրապարակած տեղեկատվական նամակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Բանկը, հաշվի առնելով արտարժութային շուկայում առկա անկայունությունը, ի լրումն ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված նախկինում ընդունված որոշումների, լիազոր բանկերին հանձնարարում է ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից օրացուցային ամսվա ընթացքում փոխանցումները սահմանափակել $5000-ի չափով՝ հօգուտ այլ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ներառյալ՝ այն անձանց, որոնք հանդիսանում են ամուսիններ կամ մերձավոր ազգականներ»,- տեղեկացրել են ԿԲ-ում։

Նշվում է, որ սահմանափակումների տակ են ընկնում այն փոխանցումները, որոնք կատարվում են առանց բանկային հաշիվ բացելու կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշիվներից կատարվող փոխանցումները։
Դիտում՝ 11522

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW