FATF-ը կուժեղացնի Ռուսաստանից փողերի հոսքերի նկատմամբ վերահսկողությունը

05.03.2022 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#FATF #պատժամիջոցներ #վերահսկողություն
Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը (Financial Action Task Force, FATF) քննարկում է Ռուսաստանից դեպի որոշակի երկրներ կապիտալի հոսքերին հետեւելու համակարգված մոտեցում՝ պատժամիջոցներից խուսափելը սահմանափակելու նպատակով։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։

Նրանց խոսքով՝ այս հարցը FATF-ի անդամ երկրների լիագումար նիստում քննարկվել է այս շաբաթ, եւ կազմակերպությունն արդեն աշխատում է դրա լուծման ուղղությամբ։

Խոսքը, մասնավորապես, մի շարք իրավասությունների լրացուցիչ վերահսկողության մասին է, որպեսզի ռուսաստանյան կապիտալը չկարողանա շրջանցել պատժամիջոցները, նշում են աղբյուրները։
Դիտում՝ 3952

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW