“Նորվիկը” միացել է Telcell համակարգին

02.09.2008 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաճախորդները ս.թ. սեպտեմբերի 1-ից հնարավորություն ունեն կազմակերպության կողմից տրամադրված## սպառողական վարկերը մարել Telcell համակարգի վճարային տերմինալների միջոցով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Նորվիկը” դարձավ առաջին վարկային կազմակերպությունը Հայաստանում, որն առաջարկում է վարկերի մարման ամենաարագ եւ հարմարավետ եղանակներից մեկը:

“Թել-Սել” ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար վճարային համակարգն է, որը մատուցում է ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումներ կատարելու ծառայություններ: Այսօր Telcell համակարգում հաջողությամբ գործում են վճարումների ընդունման 305 կետեր Երեւանում, Գյումրիում, Արտաշատում, Հրազդանում, Էջմիածնում, Վանաձորում եւ Սեւանում:

Դիտում՝ 6081

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW