Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ Առեւտրի նախարարությունը սահմանում է արտահանման վերահսկման ավելի կոշտ ռեժիմ Ռուսաստանի հետ կապված 91 կազմակերպությունների եւ անձանց նկատմամբ։Այդ մասին նախօրեին երեկոյան ծանուցում է մուտքագրվել Դաշնային գրանցման մատյանի էլեկտրոնային բազայում՝ ԱՄՆ կառավարության փաստաթղթերի շտեմարանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Կազմակերպությունների մեծ մասը՝ 81-ը, գրանցված կամ տեղակայված են ՌԴ-ում։ Սահմանափակումների տակ հայտնված սուբյեկտներից մի քանիսը ներկայացուցչություններ ունեն այլ երկրներում կամ գրանցված են ՌԴ-ից դուրս՝ Բելիզում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ղազախստանում, Լատվիայում, Մալթայում, Սինգապուրում, Սլովակիայում եւ Էստոնիայում:«Այս որոշումը ներառում է նաեւ սուբյեկտներ մի շարք դաշնակից երկրներում, որոնց թվում կան ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն դա միջոց չէ այդ երկրների դեմ, որտեղ այդ սուբյեկտները տեղակայված կամ գրանցված են: Այս որոշումը գործում է միայն թվարկված անձանց նկատմամբ»,- պարզաբանել են ԱՄՆ իշխանությունները։ 04.03.2022 | 09:37 Դմիտրի Պեսկով եւ գործարարներ. Սպիտակ տունը նոր ցուցակ է հրապարակել Սահմանափակող միջոցների տակ հայտնված 86 կազմակերպությունների եւ անձանց նկատմամբ կկիրառվի արտահանման լիցենզիա տրամադրելուց հրաժարվելու քաղաքականություն։ Եվս հինգ սուբյեկտների՝ «Российские космические системы» հոլդինգի, «Элара», «Элемент» ընկերությունների եւ «Субмикрон» գիտահետազոտական ինստիտուտի նկատմամբ եւս ընդհանուր առմամբ կկիրառվի արտահանման լիցենզիա տրամադրելուց հրաժարվելու քաղաքականություն, սակայն հնարավոր են բացառություններ, եթե խոսքը գնա «ԱՄՆ կառավարության կողմից աջակցվող տիեզերական ծրագրերի» մասին։ Tweet Դիտում՝ 2967