Դմիտրի Պեսկով եւ գործարարներ. Սպիտակ տունը նոր ցուցակ է հրապարակել
04.03.2022 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Արգելափակող պատժամիջոցների տակ են հայտնվել ութ մարդ՝ իրենց ընտանիքների անդամների հետ միասին։ Դրանց թվում են՝ «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարեւը, «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը եւ ВЭБ.РФ-ի նախագահ Իգոր Շուվալովը, միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովը, Արկադի Ռոտենբերգը եւ Բորիս Ռոտենբերգը, գործարար Եվգենի Պրիգոժինը եւ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը (միակն է, ով ներառվել է պատժամիջոցների ցուցակում առանց ընտանիքի անդամների):
Սպիտակ տունը պարզաբանել է, որ արգելելու է նաեւ 19 «օլիգարխների» եւ նրանց ընտանիքների 47 անդամների, ինչպես նաեւ նրանց մերձավոր մարդկանց մուտքն ԱՄՆ։ Այդ անձինք «ֆինանսավորել, սատարել կամ կատարել են չարամիտ գործողություններ՝ աջակցելով Ռուսաստանի ապակայունացնող արտաքին քաղաքականությանը», ասված է հաղորդագրության մեջ։ Կոնկրետ անուններ չեն հրապարակվում։
Բացի այդ, Վաշինգտոնն արգելափակող պատժամիջոցների տակ է ներառել ռուսաստանյան յոթ կառույցների, որոնց ԱՄՆ-ն համարում է ներգրավված ապատեղեկատվության տարածման մեջ, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռուսաստանցիներին եւ ուկրաինացիներին: Ընդամենը 26 հոգի։
Պատժամիջոցների ենթարկվածները «կկտրվեն ԱՄՆ ֆինանսական համակարգից, նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ունեցվածքը կարգելափակվի», հայտնել է Սպիտակ տունը: Նման ակտիվների թվում Վաշինգտոնը նշել է Ուսմանովի անձնական ինքնաթիռն ու զբոսանավը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: