Շուվալովի եւ Ուսմանովի ակտիվները Մեծ Բրիտանիայում սառեցվել են
04.03.2022 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ուսմանովի եւ Շուվալովի ակտիվները Մեծ Բրիտանիայում սառեցված են, նրանց արգելվում է մուտք գործել երկիր։ Նշված անձանց նկատմամբ հասցեական պատժամիջոցների ներդրման պատճառ է բերվում նրանց «զգալի շահերը Մեծ Բրիտանիայում եւ սերտ կապերը Կրեմլի հետ»։
Թագավորության արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ասել է, որ ռուսաստանցի ձեռնարկատերերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման նպատակը «լուրջ եւ քայքայող տնտեսական հետեւանքներ» պատճառելն է։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ուսմանովին պատկանում է £48 միլիոն (գրեթե $64 միլիոն) արժողությամբ առանձնատուն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսում, գործարարի մեկ այլ առանձնատուն գտնվում է Լոնդոնի մերձակայքում։
Շուվալովի վերաբերյալ նշվում է, որ Լոնդոնի կենտրոնում նա ունի £11 միլիոն (մոտ $15 միլիոն) արժողությամբ երկու բնակարան։
Հատկանշական է, որ եւ Ալիշեր Ուսմանովը, եւ Իգոր Շուվալովը նախօրեին հայտնվել են նաեւ ԱՄՆ-ի կողմից հայտարարված արգելափակող պատժամիջոցների տակ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: