Հայաստանում նշվել է Գործարարի օրը

03.03.2022 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գործարարի օր #ՀԱԳՄ #Մանթաշյանց
Արդեն վեցերորդ տարին է, ինչ մարտի 3-ը Հայաստանում նշվում է որպես Գործարարի օր։ Այն նաեւ հայ մեծանուն գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, որի 180-ամյակը լրանում է այս տարի։  

Ավանդույթի համաձայն Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության անդամներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Երեւանի կենտրոնում կանգնեցված Մանթաշյանցի արձանի մոտ: Ծաղկեպսակի տեղադրման արարողությունից հետո հարեւանությամբ գտնվող Ս․Աննա եկեղեցում, ի հիշատակ մեծ բարերարի, կատարվեց հոգեհանգստյան կարգ։



Ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի՝  Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը նախատեսել է նաեւ այլ միջոցառումներ։ Մասնավորապես, մարտի 26-ին ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ համատեղ Երեւանում կկազմակերպվի հին մեքենաների ցուցահանդես, որին կհաջորդի ավտոարշավ դեպի Վրաստանի մայրաքաղաք։ Հայ գործարարներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն  Թբիլիսի Ս․ Էջմիածին եկեղեցու բակում կանգնեցված  Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրու մոտ։
Դիտում՝ 2507

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW