«Կոնվերս բանկը» ամփոփել է «Հիթ Ամառ» ակցիայի արդյունքները

29.08.2008 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Բանկային հաշիվ բացող քաղաքացիների համար կազմակերպված «Հիթ Ամառ» ակցիայի արդյունքում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում## բացվել է 811 հաշիվ, որից 491-ը` նոր հաճախորդների կողմից:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են «Կոնվերս բանկի» մարքեթինգի բաժնում, հունիսի 16-ից օգոստոսի 16-ը տևած ակցիայի շրջանակներում խնայողական հաշիվ բացող քաղաքացիներին բանկն առաջին 6 ամսվա համար անվճար` առանց քարտային հաշվի ամսական սպասարկման վճարի հնարավորություն է ընձեռել ձեռք բերել VISA վարկային քարտ, ինչպես նաեւ դեպոզիտային պահատուփեր` 50% զեղչով:

Դիտում՝ 6509

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW