«Հայաստան» համահայկական հիմնադրամը ամփոփոել է ստեղծման 30 տարին
03.03.2022 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Հայաստան» հիմնադրամ,

Այդ օրվանից ի վեր՝ հիմնադրամը Հայաստանի եւ Արցախի համար իրականացնրել է ավելի քան 1500 ծրագիր՝ առողջապահական, կրթական, ենթակառուցվածքների վերականգնման, բնակարանաշինության, համայնքների զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում:
Վերջին 3 տասնամյակների ընթացքում, աշխարհի բոլոր անկյուններից 1,5 միլիոն նվիրատու ավելի քան $500 մլն ներդրում է կատարել Հայաստանում եւ Արցախում իրականացվող կարեւորագույն ծրագրերում ՝ սատարելով ավելի քան 800,000 շահառուի:
«Ողջ աշխարհի մեր գործընկերներն ու կամավորները՝ համախմբելով իրենց ռեսուրսներն ու ջանքերը, անասելի աջակցություն են ցուցաբերել հիմնադրամի ծավալած գործունեությանը: Շատերը հիմնադրամի կողքին են առաջին օրվանից:
30 տարի առաջ սկսվեց «Հայաստան» հիմնադրամի մեծածավալ գործունեության երկար ճանապարհը, սակայն այն դեռ երկար է ընթանալու: Մենք կարող ենք եւ պետք է համախմբվենք ու այն անցնենք միասնաբար»,- հայտնում են հիմնադրամից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: