ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է, որ վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում:«Առաջինը համավարակն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, եւ այս առումով լավատեսական ոչինչ առջեւում չի սպասվում: Ակնհայտ է, որ աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները, եւ չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ»,- նշել է նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մյուս կողմից էլ խնդիր է առաջանալու ոռոգման ջրի հետ կապված. «Ակնհայտ է, որ խնդիր ենք ունենալու սրա հետ կապված, բայց առավել ակնհայտ է, որ ավանդական գյուղատնտեսությունն ապագա, հեռանկար չունի»:Նա նշել է, որ պետք է առաջ շարժվել ինտենսիվ գյուղատնտեսության անցնելու հրամայականով: Tweet Դիտում՝ 2681