ԵՄ-ն կբացառի կրիպտոարժույթի միջոցով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանցումը

03.03.2022 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բրունո լե Մեր #պատժամիջոցներ #կրիպտոարժույթ
Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կրիպտոարժույթի օգնությամբ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունը բացառելու համար։

Այս մասին նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո լե Մերը (Bruno Le Maire)՝ Եվրամիության տնտեսական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կուսումնասիրենք բոլոր այն ուղիները, որոնք կբացառեն պատժամիջոցների շրջանցումը կրիպտոարժույթների օգնությամբ»,- ասել է Լե Մերը։

Նախարարը նշել է, որ չի բարձրաձայնի այս ոլորտում «կոնկրետ քայլերը», ընդգծելով, որ ԵՄ-ն «չի կարող թույլ տալ, որ կրիպտոարժույթները խաթարեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը»:



Ավելի վաղ Բրունո լե Մերը հայտարարել էր, որ ռուսաստանյան սառեցված ակտիվների ծավալը կկազմի $1 տրիլիոն։ Արեւմուտքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում «էլ ավելի ուժեղացնել պատժամիջոցները»։ «ԱՄՆ-ն եւ Եվրոպան միասին կազմում են մոլորակի ամենահզոր տնտեսական բլոկը։ Մենք կանենք այնպես, որ Ռուսաստանի տնտեսությունը փլուզվի»,- նշել էր նախարարը։
Դիտում՝ 4776

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW