ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանում ՌԴ պաշտպանական ոլորտի դեմ

03.03.2022 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ՌԴ #պատժամիջոցներ
ԱՄՆ իշխանություններն արգելափակող պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի պաշտպանական հատվածի նկատմամբ, սահմանափակումները կանդրադառնան 22 կազմակերպության վրա։

Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ նախօրեին տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Պետդեպարտամենտը «մասշտաբային պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ»։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցները կտարածվեն պաշտպանության ոլորտի հետ կապված 22 կառույցների վրա, այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ, հետեւակի մարտական մեքենաներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր եւ ՌԴ բանակի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերություններ։

Հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ ԱՄՆ-ն ձգտում է «թուլացնել Ռուսաստանի պաշտպանական ոլորտը եւ ռազմական հզորությունը գալիք տարիների համար», ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել երկրի «եկամտի ամենակարեւոր աղբյուրների դեմ»:

ԱՄՆ վարչակազմն՝ իր դաշնակիցների ու գործընկերների հետ համաձայնեցմամբ, լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում «Ռուսաստանի եւ Բելառուսի զինված ուժերին աջակցող» կազմակերպությունների դեմ։ Ցուցակում ընդգրկված կազմակերպությունների թվում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Դիտում՝ 2850
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW