Մարտի 2-ից՝ Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ, մեկնարկում է 2020թ.-ի ղարաբաղյան հակամարտության սրացման հետեւանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի 1-ին փուլը։ Սահմանված գումարը (20 000-ական եւ 40 000-ական դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար եւ փետրվար ամիսների համար: Ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ): 2-րդ փուլը կմեկնարկի օրերի ընթացում՝ ներառելով մնացած 4860 անձին (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ): Բոլոր քաղաքացիները տրամադրված աջակցության վերաբերյալ կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով: Դրամական աջակցության թիրախային խմբերը հետեւյալն են. - Անչափահասները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40.000 դրամ,- այլ քաղաքացիներ՝ անկախ տարիքից եւ սեռից՝ ամսական 20.000 դրամ։Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 466,000,000 դրամ: Tweet Դիտում՝ 2566