Վրաստանի իշխանությունները բիզնեսին օգնելու փաթեթ են պատրաստում

02.03.2022 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #բիզնես #օգնություն
Վրաստանի իշխանությունները բիզնեսին օգնության փաթեթ են պատրաստում տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում եւ դիտարկում են այլընտրանքային շուկաներն, այսօր ասել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին։

«Կառավարության տնտեսական բլոկը Ազգային բանկի հետ միասին վերլուծել է մի քանի սցենար։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մենք կձեռնարկենք այն միջոցները, որոնք կաջակցեն վրացական բիզնեսին՝ վնասները նվազեցնելու համար»,- ասել է Դավիթաշվիլին։

Վրաստանի իշխանությունները դիտարկում են նաեւ արտահանման այլընտրանքային շուկաներ գտնելու հնարավորությունը։

«Մենք կարող ենք այլընտրանքային շուկաներ գտնել մի շարք ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների համար։ Բայց, օրինակ, գյուղմթերքները շատ զգայուն կատեգորիա են, եւ, ելնելով բազմաթիվ գործոններից, դժվար է այլընտրանքային շուկա գտնել»,- ասել է Դավիթաշվիլին։
Դիտում՝ 5643

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW