«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի»-ն իջեցնում է սակագները եւ ավելացնում է ծառայությունների սնուցման հզորությունները

28.08.2008 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից հայ-նորվեգական## «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ADC) կիջեցնի «Ինտերնետ Օֆիս» եւ «Data Pro DPRS» ծառայությունների սակագները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ADC-ում, սակագների իջեցումը տարածվելու է նաեւ կազմակերպության հետ վերոհիշյալ ծառայությունների մատուցման պայմանագրերն արդեն կնքած բաժանորդների վրա:

Սեպտեմբերի 1-ից «Ինտերնետ Օֆիս 250» (256/64 Կբ/վ), «Ինտերնետ Օֆիս 500» (512/128 Կբ/վ) եւ «Ինտերնետ Օֆիս 1000» (1024/256 Կբ/վ) ծառայությունների բաժանորդները նախկին սակագներով կստանան ավելի հզոր սնուցմամբ ինտերնետ-կապ` համապատասխանաբար 512/128 Կբ/վ, 1024/256 Կբ/վ եւ 1536/384 Կբ/վ սնուցման հզորություններ:

ADC-ում նաեւ տեղեկացրել են, որ առաջիկայում ընկերությունը ծրագրում է աննախադեպ առաջարկով մտնել բնակարանային ինտերնետի շուկա:

Դիտում՝ 8491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW